Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող ցուցարարներին հանդիպեց հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը։ Նա կոչ արեց ցուցարարներին՝ իրենց պահանջները գրավոր ներկայացնել հանձնաժողովին։
Չհամաձայնելով Սողոմոնյանի հետ, զրույցի ավարտին ակտիվիստները զուգարանի թղթեր նետեցին ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավարի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ ակտիվիստները պահանջում են հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից դադարեցնել նիստն ու իջնել ներքև՝ հանդիպման։ Նրանք պնդում են, որ նույնիսկ վարչապետի նշած 6.93 դրամ թանկացումն անհիմն է։
Ցուցարարները նորից սկսեցին ձվեր նետել շենքի ուղղությամբ։
Սիսակ Գաբրիելյան
Մանրամասները՝ ավելի ուշ