Այսօր ժամը 11-ին սկսվող նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը։
Հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն՝ սակագինը կբարձրանա ոչ թե առաջարկված 17, այլ մոտ 7 դրամով։
Ընդդիմադիր գործիչներն ու ակտիվ քաղաքացիները, մինչդեռ, պնդում են՝ սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն չկա։