Ջեբ Բուշը հայտարարեց ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

ԱՄՆ - Ջեբ Բուշը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, Մայամի, 15-ը հունիսի, 2015թ․

Ֆլորիդայի նախկին նահանգապետ, հանրապետական Ջեբ Բուշը, ում հայրն ու եղբայրը ԱՄՆ-ի նախկին նախագահներն են, երեկ Մայամիում հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

«Ընտրություններին մասնակցելու եմ հաղթանակի համար», - ասել է Բուշը։

Լսարանի հետ նա հաղորդակցվել է անգլերեն և իսպաներեն. Ջեբ Բուշի կինը մեքսիկական ծագում ունի։

Ջորջ Բուշ ավագն ու Ջորջ Բուշ կրտսերը ներկա չեն եղել Մայամիի միջոցառմանը։

Տե՛ս նաև այստեղ