Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանն արծաթե մեդալով բավարարվեց Ադրբեջանում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:
66 կիլոգրամ քաշային կարգի հայ 26-ամյա ըմբիշը եզրափակչում 0:2 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ 21-ամյա Արտյոմ Սուրկովին:
Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրորդում ռուսաստանցի ըմբիշը վաստակեց 2 միավոր:
Ա.Մ.