Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի: Երեկ երեկոյան տեղացած առատ անձրևի հետևանքով գետը դուրս է եկել հունից և ողողել Թբիլիսիի կենտրոնական որոշ փողոցներ, տներ:
«Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով երկրի Ճգնաժամային կառավարման կենտրոնը, նշում է, որ աղետից տուժածների, կորածների և մահացածների թիվը դեռ ճշտվում է:
Աղետից տուժել է նաև Թբիլիսիի կենդանաբանական այգին: Ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտարարել է, որ այգուց փախել են վայրի գազաններ: