Մոլդովայի վարչապետը հրաժարական տվեց

Մոլդովայի վարչապետ Չիրիլ Գաբուրիչին հայտարարում է իր հրաժարականի մասին, Քիշնև, 12-ը հունիսի, 2015թ․

Մոլդովայի նախագահն ընդունել է վարչապետ, գործարար Չիրիլ Գաբուրիչիի հրաժարականը:

Գաբուրիչին հրաժարականը բացատրել է դատախազությունում հարցաքննության ժամանակ իր բարձրագույն կրթության վերաբերյալ հարցերի տարափով: Փետրվարից վարչապետի պաշտոնը ստանձնած Չիրիլ Գաբուրիչին դժգոհել է, որ իր կրթության հարցը դարձել է քաղաքական շահարկումների առիթ:

Ավելի վաղ Մոլդովայի վարչապետը պահանջել էր գլխավոր դատախազի և Կենտրոնական բանկի ղեկավարի հրաժարականը՝ կապված մոլդովական բանկերից մեկ միլիարդ դոլարի անհետացման հետ: