Բաքվի Օլիմպիական ավանում վաերթի են ենթարկվել ավստրիացի երեք մարզուհիներ

Բաքվում Օլիմպիական ավանի տարածքում վրաերթի են ենթարկվել Եվրոպական խաղերին մասնակցելու համար Ավստրիայից ժամանած երեք մարզուհիներ։

Վանեսա Սաինովիչի մոտ ոսկորների կոտրվածք է ախտորոշվել, Լունա Պայերի ձեռքերն են վնասվել՝ երկուսն էլ օդանավով վերադարձել են Վիեննա: Երրորդ մարզուհին՝ Վերնա Բրեյտը լուրջ վնասվածքներ չունի և կմասնակցի խաղերին։

«Մենք ցնցված ենք տեղի ունեցածից»,- ասել է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պիտեր Մենելը։

Միջադեպի մասին հաղորդագրությունում ավստրիացիները նշում են, որ ավանը սպասարկող ավտոբուսը շեղվել է ճանապարհից և վրաերթի է ենթարկել մայթով քայլող մարզուհիներին։