ՄԻԵԴ-ը եկող շաբաթ կհրապարակի ԼՂ հակամարտությանն առնչվող երկու գործերով վճիռները

Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հաջորդ շաբաթ՝ հունիսի 16-ին հրապարակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ու «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները: Այդ մասին հայտնում է Եվրախորհրդի հաղորդակցությունների գծով դիրեկտորատի մամուլի խոսնակը: