Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրուցակիցները հանգամանալից քննարկել են ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան փոխանցմամբ էլ՝ Ուորլիքը Երևանում հանդիպել է նաև Բաքվի Եվրոպական խաղերին մասնակցելու մեկնող հայաստանցի մարզիկների, Ազգային ժողովի մի քանի պատգամավորների ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: