Մեծ յոթնյակը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, արխիվ

ԱՄՆ-ը և Մեծ յոթնյակի մնացած երկրները անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի նկատմամբ: Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցություններում այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն։