Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ըստ հատուկ ժամանակացույցի

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ հունիսի 8-ի դրությամբ սողանքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ըստ սահմանափակ, հատուկ ժամանակացույցի՝ առավոտյան ժամը 7.00-ից մինչև երեկոյան 19.00-ն։

Օրվա մնացած ժամերին ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: