Օբամա. «Մեծ յոթնյակը քննարկելու է ռուսական ագրեսիան»

Գերմանիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովը Գարմիշ-Պարտենկիրխենում, 7-ը հունիսի, 2015թ.

Գերմանիայի հարավում` Բավարիայում գտնվող Գարմիշ-Պարտենկիրխեն լեռնադահուկային հանգստավայրում, մի քանի ժամ առաջ մեկնարկել է Մեծ յոթնյակի հերթական գագաթնաժողովը:

Աշխարհի առավել զարգացած յոթ արդյունաբերական պետությունների ղեկավարները առաջիկա երկու օրերին Գարմիշ-Պարտենկիրխենում քննարկելու են միջազգային օրակարգի կարևորագույն հարցերը:

«Համաժողովի ընթացքում մենք չենք շրջանցի նաև Ուկրաինայի դեմ իրականացվող ռուսական ագրեսիան», - այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: