Որոշում է կայացվել փակել Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը, փոխանցում է «Թուրան» գործակալությանը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:
«Թուրան»-ը նաև տեղեկացնում է, որ համապատասխան նամակը հունիսի 3-ին ուղարկվել է Վիեննայում գտնվող ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակ:
«Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ Բաքվում այլևս ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն չի տեսնում: Այդ պատճառով Ադրբեջանը 2015 թվականի հունիսի 4-ից ուժը կորցրած է համարում 2014 թվականի սեպտեմբերին ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի կառավարության միջև ստորագրված հուշագիրը: Ադրբեջանի կառավարությունը մեկամսյա ժամկետ է տալիս ԵԱՀԿ-ին՝ ավարտին հասցնելու տեխնիկական հարցերը», - ըստ «Թուրան»-ի, ասված է Բաքվի ուղերձում:
Այսօր՝ հունիսի 5-ին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է կազմակերության անդամ երկրներին պաշտոնական Բաքվի որոշման մասին:
Ադրբեջանի արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն դեռ չի տվել։