Ռումինիայի վարչապետը՝ կոռուպցիոն սկանդալում

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան դատախազության հարցերին պատասխանելուց առաջ զրուցում է լրագրողների հետ, Բուխարեստ, 5-ը հունիսի, 2015թ․

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը վարչապետ Վիկտոր Պոնտային հորդորել է հրաժարական տալ կոռուպցիոն սկանդալի, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքների հետևանքով: Վարչապետը հրաժարվել է կատարել նախագահի պահանջը:

Դատախազությունը խորհրդարանին ներկայացրել է միջնորդություն՝ վարչապետին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: