Արա Աբրահամյանը նշանակվել է ՌԴ հանձնաժողովի ղեկավար

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, ձևավորվել է Պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հարցերով հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Հանձնաժողովի նպատակն է ազգամիջյան հարաբերություններում բարձրացնել պետական ազգային քաղաքականության արդյունավետությունը։

Պուտինի մեկ այլ հրամանագրով, Աբրահամյանը նշանակվել է Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության, Ղրիմի ու Սևաստոպոլի Ռուսաստանին միանալու օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ։