Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորականը կարգալույծ է հռչակվել

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորական Կարապետ վարդապետ Հարությունյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ տնօրինության համար հիմք է ծառայել հայր Կարապետի ներկայացրած դիմումը:

Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Վարդան Հարությունյան ավազանի անունով: