Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերում հունիսի 1-ից մեկնարկել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են Պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է կատարելագործել Զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, նրանց պատրաստության և գործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակների ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, դաշտային վարժվածության մակարդակը: