Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 2-3-ը Հայաստան կայցելի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Վաղը տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նույն օրը առավոտյան ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հիշեցնենք՝ տարածաշրջանային այցը Իվիցա Դաչիչը սկսել է Ադրբեջանից: