Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում ավարտվել է Ադրբեջանի քաղաքացիներ Տարիել Մուստաֆաևի, Ռուսլան Մուստաֆաևի, Նամիգ Մամեդովի, Էլվին Ալիևի, Թուրալ Հասանովի և Ֆարիդ Մուրադովի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։
APA գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքում մարտական գործողություններին մասնակցելու համար մեղադրվող այդ անձանցից Ռուսլան Մուստաֆաևը դատապարտվել է 14, մյուսները՝ 13.5-ական տարվա ազատազրկման։