Երեկ ուշ երեկոյան Չարենցավանի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով գազալցակայանի 55-ամյա աշխատակիցը մահացել է, ավտոմեքենայի 29-ամյա վարորդը վնասվածքներ է ստացել։ Վերջինս հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել։
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, գազի բալոնի պայթյունը տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի գազի լիցքավորման ժամանակ։