Երեկ Թբիլիսիի դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, ինչպես նաև՝ նախկին վարչապետի, Թբիլիսիի նախկին քաղաքապետի, պաշտպանության և արդարադատության նախկին նախարարների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Արևմտյան հայացքներով հայտնի Սաակաշվիլին իր նկատմամբ քրեական հետապնդումը որակում է քաղաքական: