Ալիև․ Ադրբեջանը և գործընկերները առնվազն 100 տարի ապահովված կլինեն գազով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Հանրապետության տոնին նվիրված ընդունելությանը, Բաքու, 27-ը մայիսի, 2015թ․

Ադրբեջանում նշվող Հանրապետության տոնի կապակցությամբ իր ելույթում երկրի նախագահ Իլհամ Ալիևը շեշտել է, թե հարուստ ռեսուրսները առնվազն 100 տարի Ադրբեջանին և նրա գործընկերներին կապահովեն բնական գազով։

«Եթե Տրանսադրիատիկ գազատարի ծրագրում ի հայտ կգա այս կամ այն խնդիրը, ապա մենք գազը կարտահանենք թուրքական շուկա», - շարունակել է Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանի ջանքերն այսօր ուղղված են ժամանակակից Հարավկովկասյան գազատարի ընդլայնմանը, որը Ադրբեջանը կապում է Վրաստանին, ինչպես նաև Տրանսանատոլիական ծրագրի իրագործմանը։