Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանն այսօր մերժեց Ադրբեջանի երկու քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վճռաբեկ բողոքը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Ստեփանակերտում առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, դիվերսիայի և սպանության համար։ Ասկերովն ու Գուլիևը դժգոհ են այս դատավճռից և ավելի մեղմ պատիժ են ակնլակում։
Նշենք, որ ավելի վաղ Ղարաբաղի Վերաքննիչ դատարանը և՛ս մերժել էր նրանց բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի դատավճիռը։
Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հնարավոր է իր պաշտպանյալը հետագայում դիմի Ղարաբաղի նագագահ Բակո Սահակյանին՝ ներում շնորհելու խնդրանքով։
Արա Հարությունյան, Ստեփանակերտ
Մանրամասներն՝ ավելի ուշ