Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 միլիոն դրամով ավելացրեց «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդիր դրեց հնարավորինս կրճատել գործուղումների թիվը․ խոսքը չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև Կառավարության աշխատակազմին: