«Հեռուստամարաթոն-2015»-ում՝ նաև ԼՂ բազմազավակ ընտանիքներին տներով ապահովելու ծրագիր

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ի ծրագրում ներառել նաև Ղարաբաղում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը՝ այն կարևոր համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից:

Առաջարկն ընդունվել է և ընդգրկվել 2015 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում: