Բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ երիտասարդներ․ ՀԽ

«Հիմնադիր խորհրդարանը» հայտնում է, որ անցած գիշեր «ոստիկանության մեծաքանակ կարգախմբերով հետապնդվել և բերման են ենթարկվել շարժման մի խումբ երիտասարդ աջակիցներ»:

Երիտասարդները մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի վերաբերյալ իրազեկման պաստառներ են փակցրել էլեկտրասյուների վրա:

«Ոստիկանությունը պատճառաբանել է, որ երիտասարդներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը) պահանջները խախտելու հիմքով: Նրանց երեք ժամ պահել են ոստիկանությունում, այնուհետև ազատ են արձակել»,- ասված է ՀԽ-ի հաղորդագրությունում: