Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը և հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:
ԼՂ նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդմամբ, Սահակյանը կառավարությանը հանձնարարել է բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար մինչև հունիսի 1-ը ստեղծել օպերատիվ շտաբ` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ: