Երեկ Դոնբասում դարանակալվել և սպանվել է անջատականների հրամանատար Ալեքսեյ Մոզգովոյը։
Նրա հետ միասին մեքենայի պայթյունի և դրան հաջորդած կրակահերթերի արդյունքում սպանվել է ևս վեց անջատական զինյալ։
Մոզգովոյը «Պրիզրակ» (Ուրվական) անվամբ գումարտակի հրամանատարն էր։
Երեկվա գրոհը տեղի է ունեցել Ալչևսկ ավանի մոտակայքում։
Ըստ ռուսական մամուլի, Մոզգովոյի վրա նախկինում մի քանի մահափորձ է տեղի ունեցել, վերջինը` մարտ ամսին։