Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ առաքելությունը ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ` Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: