Աշոտ Սմբատյանը՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան

Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Բեռլին: Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Գերմանիայում Հայաստանի դեսպանության կայքէջի փոխանցմամբ՝ Աշոտ Սմբատյանը Գերմանիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր։

Հիշեցնենք, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը թափուր մնաց Վահան Հովհաննիսյանի մահից հետո։