Միացյալ Նահանգների դատարանը մահվան է դատապարտել Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացրած Ջոխար Ցարնաևին:
Երդվյալ ատենակալները նման որոշում են կայացրել 14-ժամյա քննարկումների արդյունքում:
Մահապատիժը իրականացվելու է մահաբեր դեղորայք ներարկելու միջոցով:
Ակնկալվում է, որ պաշտպանական կողմը կբողոքարկի որոշումը: Վերջնական վճիռը կայացնելու է դատավար Ջորջ Օ՛Թուլը:
Ջոխար ու Թամերլան Ցարնաև եղբայրները մեղադրվում են 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի ավանդական միջազգային մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ, որի արդյունքում երեք մարդ զոհվեց, 260-ը վիրավորվեցին: