Բողոքի ակցիա՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Բողոքի ակցիա Կիևում, արխիվ

Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ քաղաքացիները բողոքի ակցիայով պահանջել են ազատ արձակել Ղրիմի բռնակցումից հետո ձերբակալվածներին: Ակցիայի մասնակիցները փորձել են դեսպանատանը փոխանցել քաղաքական հալածյալների ցուցակը, սակայն դիվանագիտական ներկայացուցչությունից որևէ պաշտոնյա չի հանդիպել ցուցարարներին և ցուցակը չի վերցրել: