Հանձնաժողովը ուսումնասիրության ընդունեց ՀԷՑ-ի հայտը

Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրության է ընդունել էլեկտրաէներգիան թանկացնելու մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին հանձնաժողովից:

Հիշեցնենք, երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի հայտի փաստաթղթերի մի մասը հետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերենով էր ներկայացրել։

Մինչ այդ էլ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը պնդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացումը «ամբողջությամբ հիմնավորված» է:

Սարգիս Հարությունյան