Կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրել է 160 հազար եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ Հայաստանի քաղաքացիներից ստացված գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վեց ամիս առաջ կայացրած վճռով, հիշեցնենք, Եվրադատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 160 հազար եվրո վճարել Բուզանդի փողոցի նախկին բնակիչ երեք ընտանիքների՝ որպես նյութական ու բարոյական վնասի փոխհատուցում։