Ռուսաստանի իշխանությունները Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում հողատարածք են նվիրաբերել «Գիշերային գայլեր» մոտոցիկլիստների խմբին՝ էքստրեմալ մարզաձևերի հայրենասիրական կենտրոն կառուցելու համար։
Խմբին վեց ամիս է տրվել՝ ներկայացնելու կենտրոնի կառուցման նախագիծը։
Քաղաքի իշխանությունները խոստացել են, որ կառուցապատման շուրջ հանրային քննարկումներ կանցկացվեն։
Սևծովյան նավահանգստային քաղաքում հողի մեկ քառակուսի մետրի շուկայական գինը հասնում է մոտ երկու հազար դոլարի։