Այսօր կհանդիպեն Քերրին և Պուտինը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու նաև սիրիական հակամարտության հարցը։

Քերրին կարծում է, որ Ռուսաստանը ևս մտահոգված է Սիրիայում հազարավոր մարդկանց բռնություններով։

Հիշեցնենք, այս պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխեց ավելի քան 13 հազար սիրիահայ։ Հայկական համայնքում դեռ մնացել են շուրջ 20 հազար սիրահայեր, որոնք ապրում են մահվան սպառնալիքի ներքո։