Արևելյան Ուկրաինայից և Ռուսաստանին բռնակցված Ղրիմից փախստականների թիվը հասել է 850 հազարի: Այս մասին հայտում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Այս գերատեսչության տվյալներով՝ փախստականների մեծ մասը Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներ են:
Վերջին օրերին Ուկրաինայի արևելքում ծավալվող մարտերի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող: Ուկրաինական կողմը հայտարարում է անջատականների կողմից մինսկյան համաձայնագրով արգելված հրետանու կիրառման մասին:
Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետությունը իր հերթին հայտարարում է, որ ուկրաինացի զինվորականները վերջին օրերին ավելի քան 40 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Անջատականները տուժածների մասին տվյալներ չեն հայտնել: