Բելառուսը Չինաստանին ԵՏՄ շուկա մտնելու առաջարկ է ներկայացնում

Բելառուսի և Չինաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Սի Ծինփինը Մինսկում, 10-ը մայիսի, 2015թ.

Բելառուսը պատրաստ է չինական շուկային գործարարությամբ զբաղվելու պայմաններ տրամադրել՝ ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շուկա մտնելու, այնպես էլ ԵՏՄ-ի հետ համագործակցելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում բելառուս-չինական բիզնես ֆորումի ժամանակ։

«Բելառուսում արտադրություն հիմնելով՝ չինական բիզնեսը կարող է օգտվել ԵՏՄ շուկա մտնելու հնարավորությունից: Ճիշտ է, Չինաստանն առանց Բելառուսի էլ կարող է ԵՏՄ շուկա մտնել, բայց համագործակցել ԵՏՄ-ի հետ այն դեռ չի կարող, այդ առումով, Բելառուսը կարող է Չինաստանի համար լավ հարթակ դառնալ», - ասել է Լուկաշենկոն։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփին, իր հերթին, նշել է, որ բելառուս-չինական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։

«Բելառուսը, որպես կարևոր տրանսպորտային հանգույց, աշխարհագրական առավելություն ունի Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի ստեղծելու համար։ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում՝ Մետաքսի ճանապարհին, մենք պետք է օգտագործենք այդ առավելությունը», - ասել է Սի Ծինփին՝ ընդգծելով, որ համագործակցության ընդլայնման համար հարկավոր է արագացնել ենթակառուցվածքների հիմնումը։