Վիրավորվել է ուկրաինացի չորս զինծառայող

Ուկրաինացի զինծառայողը Դոնբասում, արխիվ

Վերջին մեկ օրում Դոնբասում վիրավորվել է ուկրաինացի չորս զինծառայող, հայտարարել է ուկրաինական բանակի խոսնակ Անդրիյ Լիսենկոն:

Նրա խոսքով՝ անջատականները վերջին 24 ժամում հրադադարը խախտել են երկու տասնյակ կրակոցներով: