Անկարայում ձերբակալված բրիտանական ընտանիքը կհանձնվի Մոլդովային

Թուրքիա - Սիրիական ուղևորատար օդանավը Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, արխիվ

Անկարայում երկու շաբաթ առաջ ձերբակալված 6-հոգանոց բրիտանական ընտանիքը, որի անդամները, Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունների տեղեկություններով, ցանկանում էին մեկնել Սիրիա՝ միանալու «Իսլամական պետության» զինյալներին, կհանձնվի Մոլդովային։ Ըստ թուրք պաշտոնյաների, դա ձերբակալված ընտանիքի ցանկությունն է։