Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիության և Իրանի ներկայացուցիչները կվերսկսեն պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մայիսի 12-ին՝ Ավստրիայում, երեք օր անց նրանց կմիանան վեց գերտերությունների ներկայացուցիչները։
Համաձայնության վերջնաժամկետ է սահմանված հունիսի 30-ը։
Ծոցի արաբական երկրների տարածաշրջանային գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, ինչից հետո երկու պետությունները զգուշացրել են, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած համաձայնություն չպետք է ապակայունացնի տարածաշրջանն ու սպառնալիք հանդիսանա Իրանի հարևանների համար։