Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Սիրիայի կառավարության զինված ուժերին դաժան ռազմական հանցագործությունների մեջ, որոնք դրսևորվել են խաղաղ բնակչության ուղղությամբ անընդհատ հրթիռակոծություններով այն բնակավայրերում, որոնք վերահսկվում են ապստամբների կողմից։
Կազմակերպությունը հրապարակել է ականատեսների վկայությունները, որոնք պատմել են խաղաղ բնակչության շրջանում կորուստների, անգամ հիվանդանոցների և այլ օբյեկտների ուղղությամբ հրթիռակոծությունների դեպքերի մասին։
Amnesty International-ի տվյալներով՝ տակառներից պատրաստված ռումբերից անցած տարի Հալեպում զոհվել է ավելի քան 3 հազար բնակիչ։
Սիրիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխվեց ավելի քան 13 հազար սիրիահայ։ Շուրջ 10 հազար սիրիահայեր Հալեպում շարունակում են ապրել մահվան վտանգի տակ՝ չկարողանալով դուրս գալ պատերազմի գոտուց։