Ձերբակալվել է 73-ամյա ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանը

Երկուշաբթի երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանին։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Հատուկ քննչական ծառայությունն առայժմ լռում է՝ մինչ հիմա որևէ պաշտոնական տեղեկություն չի հաղորդել։

Նախնական տվյալներով՝ Ենոքյանը կասկածվում է սպանության նախապատրաստությանը մասնակից լինելու մեջ։

Նաիրա Զոհրաբյանն այցելել է մեկուսարան, հանդիպել Գոհար Ենոքյանին։ Զոհրաբյանն «Ազատությանն» ասաց, որ կատարվածը կուսակցության հետ չեն կապում։

Նաիրա Բուլղադարյան

Մանրամասները՝ տես այստեղ