Amnesty International-ը խղճի բանտարկյալ է ճանաչել Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ, նկարիչ Արտյոմ Լոսկուտովին: Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատել նրան:
Լոսկուտովի նկատմամբ կիրառվել է տասնօրյա վարչական կալանք՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ իրավապահների պնդումներով: Մինչդեռ նկարիչը ներկայացնում է ապացույցներ, որ ոստիկաններն օրինական պահանջ չեն ներկայացրել Նովոսիբիրսկում իր կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ:
Ակնհայտ է, որ քաղաքացուն պատժել են միայն նրա համար, որ նա իրացրել է խաղաղ հավաքների և խոսքի ազատության իր իրավունքը, հայտարարել է Amnesty International-ը: