Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը արդեն գերազանցում է 6 հազարը։
Երկրի ֆինանսների նախարար Ռամ Շարան Մարաթը Reuters լրատվական գործակալությանն ասել է, որ աղետի պատճառած նյութական վնասը վերականգնելու համար առնվազն 2 միլիարդ դոլար կպահանջվի, և օգնության կոչ է արել միջազգային դոնորներին: