«Գազպրոմ»-ը 2014-ին շահույթի նշանակալի անկում է արձանագրել

Ռուսաստան - «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակը Մոսկվայում

Ռուսաստան - «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակը Մոսկվայում

Ռուսական «Գազպրոմ»-ը հայտարարել է, որ 2014 թվականի ընթացքում ընկերությունը մաքուր շահույթի նշանակալի անկում է արձանագրել։ Վերլուծաբանները դա կապում են միջազգային պատժամիջոցների ու ռուսական ռուբլու արժեզրկման հետ։

Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 8 տոկոսն ապահովող գազային հսկայի մաքուր շահույթը 2013-ի 22 միլիարդից 2014-ին հասել է 3.1 միլիարդ դոլարի։