Մոսկվան «պատրաստ է քննարկման» միջուկային զինաթափման հարցով

Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Ռուսաստանը պատրաստ է լուրջ քննարկման միջուկային զինաթափման հարցի շուրջ, եթե այդ խոսակցությունը անցկացվի առանց երկակի չափանիշների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։