New York Times. Ռուս հաքերներին հաջողվել էր մուտք գործել Օբամայի էլփոստ

Ռուս հաքերները, որոնք անցյալ տարի հարձակում էին գործել Սպիտակ տան համակարգչային ցանցի վրա, մուտք էին գործել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի էլեկտրոնային փոստը։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրները։

Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, հարձակումը ավելի մտահոգիչ էր, քան իշխանություններն էին այդ մասին մտահոգություն հայտնել։ Թերթի տվյալներով, չնայած այն հանգամանքին, որ հաքերները չեն կարողացել մուտք գործել Սպիտակ տան գաղտնի ցանցը, անպաշտպան համակարգչային ցանցն, այդուհանդերձ, կարևոր տեղեկատվություն էր պարունակում, մասնավորապես դիվանագիտական նամակագրություն, Օբամայի հանդիպումների ժամանակացույցը, ինչպես նաև օրենսդրական նախագծերի քննարկում։

Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ ապրիլի սկզբներին իշխանությունները հաստատել են էլեկտրոնային փոստի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ չարամիտներին չի հաջողվել ստանալ որևէ գաղտնի տեղեկատվություն։