Ղազախստանում այսօր անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։
Փորձագետները չեն բացառում 74-ամյա Նուրսուլթան Նազարբաևի հաղթանակը, ով փաստացի իշխանության ղեկավարն է 1989 թվականից ի վեր։ Նազարբաևի մրցակիցներն են կոմունիստ առաջնորդ Թուրգուն Սըզդիկովը և Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազին Կուսիանովը։
2015 թվականին արտահերթ նախագահական ընտրությունները պաշտոնապես նշանակվել են Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի կողմից՝ «երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համազգային վստահության նոր մանդատ տալու, երկրի ռազմավարական կուրսից չշեղվելու և աշխարհի երեսուն ամենաուժեղ երկրների շարքում իր առաջընթացն ապահովելու նպատակով»։
Հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունները Ղազախստանում նախատեսված էին 2017 թվականին։