Այսօր առավոտյան Թեհրանում` Սուրբ Սարգիս եկեղեցում, մատուցվել է հոգեհանգստի պատարագ, որին ներկա էր մոտ հազար հայ։
Եկեղեցական արարողությանը հաջորդել է բողոքի քայլարշավ դեպի Իրանում Թուրքիայի դեսպանատուն։
Թեհրանցի բլոգեր Վարդան Դավթյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ցուցարարները պահել են պաստառներ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու և ճանաչելու պահանջներով։ Ցույցի մասնակիցները պարսկերեն վանկարկել են «Մահ Թուրքիայի ֆաշիստ պետությանը»։
Թուրքիայի դեսպանատան մոտ ելույթներ են ունեցել Իրանի խորհրդարանի պատգամավոր դոկտոր Կարեն Խանլարյանը և Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը։